00:00:00

Մոլորված ու Ադրբեջանի կողմն անցած արցախցին խաղաղապահների մոտ է․ Արցախի ՄԻՊ

21:25, 29 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մի քանի տեղեկություն է հաղորդել այսօր ադրբեջանական ԶՈՒ-ի վերահսկողության տակ անցած արցախցու մասին։ Իր ֆեյսբոքյան էջում պաշտպանը գրել է․ «Այսօր առավոտյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ 1971թ. ծնված Արմեն Վերդյանը, մոլորվելու հետևանքով, հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր