Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով, 2021թ դեկտեմբերի 24-ի դրությամբ, ՀՀ-ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3808 է: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշենք, որ գրավոր հարցմամբ դիմել էինք ՔԿ` զինծառայողների աճյունների/մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար։

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել էր, որ զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկում են արտերկիր։

Ուստի ՔԿ–ից հետաքրքրվել ենք նաև, թե քանի՞ մասունք է ուղարկվել արտերկիր նույնականացման։

«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1417 անձի մարմին/մասունք»,- նշվում է ՔԿ-ի պատասխանի մեջ։

2021-ի օգոստոսի 16-ի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել թվով 53 բարդ փորձանմուշ՝ կրկնակի փորձաքննություն կատարելու նպատակով, որոնց պատասխանները ստացվել են:

 

Նոյեմբերին ևս 47 փորձանմուշ է ուղարկվել, որոնցից 42 փորձանմուշից է ստացվել ԴՆԹ. 37-ը նույնականացվել են, իսկ 5-ը մնացել է անհայտ։

 

Մանրամասներն՝ այստեղ