00:00:00

ԱՆ սնանկության գործերի կառավարիչը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. 3 վիրավորներից մեկն անչափահաս է

17:53, 29 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Շիրակի մարզում, դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Կարեն Ախոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Կ.Ախոյանն ու նրա ուղևորներ,  Երևանի բնակիչ, 50 –ամյա Ք. Գևորգյանն ու ՌԴ քաղաքացի, 10-ամյա Դ. Սարուխանյանը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ախոյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության սնանկության գործերի կառավարիչ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր