00:00:00

Արտակ Դավթյանը ՀՕՊ զորամասերից մեկն է այցելել․ զեկուցվել է պետական սահմանի ապահովման օպերատիվ իրավիճակը

02:19, 29 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Դեկտեմբերի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի ապահովման օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջել է զորամասի տարածքում, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել զինծառայողներին գալիք ամանորի կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր