00:00:00

Ովքե՞ր են 2021-ին մեկ անձից ամենամեծ գնումներ կատարած պաշտոնյաները

00:35, 29 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանի թափանցիկ աշխատող կառավարությունը ցանկանում  է 2022 թվականից փակել մեկ անձից գնումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` թերևս չցանկանալով հանրության քննադատությանն արժանանալ առանց մրցույթի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմամիլիոնանոց գնումների համար: Ամփոփելով անցնող 2021-ը, քանի դեռ կա նման հնարավորություն, ի մի ենք բերել այս տարի մեկ անձից ամենամեծ գնումներ կատարած գերատեսչությունները: Դիցուք՝ առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից: 1,087,886,20 դրամի ամբուլատոր - բժշկական ծառայություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից: էկոնոմիկայի նախարարությունը ի դեմս Վահան Քերոբյանի «Շարմ Հոլդինգ»-ից գնել է 180,073,272 դրամի ՝ Դուբայ-ԷՔՍՊՈ 2020 ցուցահանդեսի կազմակերպման ծառայություններ, 65,316,550 դրամի սննդի մատուցման ծառայություն՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ից: Սյունիքի համայնքապետարանը ի դեմս Մելիքսեթ Պողոսյանի 63,464,280 և 71,877,380 դրամի  մասնակի վերանորոգման աշխատանքների կատարման ծառայություն է գնել «Բիլդէքսպերտ» ՍՊԸ-ից:   ՏՄՊՊՀ-ն` ի դեմս Գեղամ Գևորգյանի, 44,527,776 դրամի ոչ բնակելի անշարժ գույք է վարձակալել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից:   Տավուշի մարզպետարանը` ի դեմս Հայկ Ղալումյանի, 29,450,900 դրամի Չինարիի տան վերանորոգման ծառայություն է գնել «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ից:     ՊԵԿ-ը` ի դեմս Ռուստամ Բադասյանի, 11,918,000 դրամի անշարժ գույք է ձեռք բերել Գագիկ Աղասու Կարապետյանից և 2,460,000 դրամի ախտահանիչ նյութ` «Լեո Ֆարմ» ՍՊԸ-ից:
  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 7,000,000 դրամի ծրագրային ապահովման ծառայություն է գնել «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ից:   Կադաստրի կոմիտեն` ի դեմս Գարիկ Սարգսյանի, 5,550,000 և 3,290,000 դրամի համակարգչային սարքավորում է գնել համապատասխանաբար՝ «ԷՔՍՊՐԵՍ ՍԵՐՎ» և Գարիկ Վարդանյան Յուրիկի ԱՁ-ից:   Բնապահպանության նախարարությունը` ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, 2,143,200 դրամի Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ է գնել «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ից:   Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ի դեմս Գարեգին Բաղրամյանի 1,152,000 դրամի ծրագրային ապահովման սպասարկման ծառայություն է գնել -Վի Իքս Սոֆթ - ՍՊԸ-ից:   Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ պետական կառույցները չեն դավաճանում ավանդույթին, այն է առանց մրցույթների մեկ անձից կատարվող գնումներին, իսկ հաջորդ տարվանից այս տեղեկատվությունը փակվում  է հպարտ քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս լիովին վայելեն կառավարության որդեգրած թափանցիկ աշխատանքի և հաշվետվողականության պտուղները...  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր