00:00:00

Արման Հակոբյանն Իսրայելում ՀՀ դեսպան է նշանակվել

00:11, 29 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արման ՀԱԿՈԲՅԱՆԻՆ նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։ Արման Հակոբյանը 1997-1999թթ․ զբաղեցրել է ՀՀ Ա­ԳՆ Մեր­ձա­վոր Ար­ևել­քի վար­չու­թյան պետի պաշտոնը, 1999-2002թթ․ եղել է ՄԱԿ-ո­ւմ (Նյու Յորք) ՀՀ մշ­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյան խորհր­դա­կանը, 2002թ.՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ՀՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչը, արտաքին հարաբերությունների վարչության պետը, 2002-2006թթ․ ՀՀ Ա­ԳՆ սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի վե­րահսկ­ման և մի­ջազ­գային ան­վտան­գու­թյան վար­չու­թյան պետ։ 2006-2011թթ․ եղել է Կա­նա­դա­յում ՀՀ դես­պա­նու­թյան ար­տա­կարգ դես­պա­նորդ և լի­ա­զոր նա­խա­րարը, Կա­նա­դա­յում ՀՀ գոր­ծե­րի հա­վա­տար­մա­տարը, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը։ 2011-2020թթ. Զբաղեցրել է ՀՀ Ա­ԳՆ ամերիկյան երկրների վար­չու­թյան պե­տի պաշտոնը։ 2020-2021թթ. եղել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը (նստավայրը՝ Բրազիլիա), այս տարվա հունիս-նոյեմբերին՝ Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր