00:00:00

«Գարնանը Հայաստանում սպասվում է քաղաքական լուրջ վերադասավորում»․ Վահան Բաբայան

14:25, 28 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գարնանը Հայաստանում սպասվում է լուրջ քաղաքական վերադասավորում, չի բացառվում նաև իշխանափոխություն Արցախից եկած ազդակները վկայում են, որ այլևս հնարավոր չէ նույն կերպով շարունակել այն վայկառավարումը, ինչը աղետ բերեց մեր ողջ ազգի գլխին:
Ցավոք, շատ ուշ, բայց արցախցիների վերջին դիրքորոշումը կարող է խառնել կապիտուլյացիոն իշխանության խաղաքարտերն այն աստիճան, որ նրանք այլևս կորցնեն իրենց վերահսկողությունը իրավիճակի հանդեպ: Բոլոր գործընթացների հիմքում միշտ եղել է Արցախը և հիմա էլ այն լրջագույն դեր կարող է խաղալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Չմոռանանք նաև ՌԴ-ՆԱՏՕ լարումը, ինչն իր հերթին բերելու է պոստսովետական տարածքում հակառուսական ուժերի հեռացմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր