00:00:00

Գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

03:36, 28 դեկտեմբեր 2021 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարելով դատախազի բողոքը՝ գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Երեմյանի փաստաբան Կարմեն Պողոսյանը։ Հիշեցնենք, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Նարեկ Երեմյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել էր, մեղադրող դատախազն էլ դիմել էր վերաքննիչ դատարան։ Փաստաբան Կարմեն Պողոսյանը դատախազի ներկայացրած բողոքի հիմնավորումները թույլ ու անհիմն որակեց։ «Շատ տհաճ իրավիճակ է։ Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին։ Քննիչները կարող էին աշխատել առանց կալանավորման։ Այդ մարդկանց կրկին սթրեսի ենթարկել պետք չէր»,- ասաց նա։ Փաստաբանն ասաց, որ իրենք էլ պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել։ Հիշեցնենք, որ  Նարեկ Երեմյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հատկանիշներով։ Նարեկ Երեմյան իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է։ Այդ քրեական գործով կալանավորված են 5 զինծառայող, որոնք մեղադրվում են մարտական ծառայության կանոնները խախտելու համար, այս հոդվածով նրանց սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։ Իսկ գումարտակի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Նարեկ Երիմյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր