00:00:00

2021 թվականին 10 ամենախոշոր տարերային աղետների հասցրած վնասը գերազանցել է 170 մլրդ դոլարը

21:11, 27 դեկտեմբեր 2021 Հասարակություն

2021 թվականին տեղի ունեցած 10 ֆինանսապես ամենանշանակալի աղետներն, ընդհանուր առմամբ, առավել քան 170 մլրդ դոլարի վնաս են հասցրել, որը նախորդ տարվա համեմատ ավելին է մոտ 20 մլրդ դոլարով: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, վնասի չափի ավելացումը 13 տոկոսով արտացոլում է կլիմայի փոփոխությունները, ինչպես երկուշաբթի մեկնաբանել է բրիտանական Christian Aid կազմակերպությունը: Կազմակերպության տվյալներով՝ ամենից շատ ֆինանսական կորուստի հանգեցրած տարերային աղետն այս տարի «Իդա» փոթորիկն էր, որն օգոստոսի վերջին հարվածել էր ԱՄՆ-ի արևելյան ափերին և ուժեղ հեղեղումներ էր առաջացրել Նյու Յորքի շրջանում: Christian Aid-ը փոթորիկի հասցրած վնասը գնահատում է 65 մլրդ դոլար: Երկրորդ տեղում է Գերմանիայում և Բելգիայում տեղի ունեցած ջրհեղեղը՝ ընդհանուր 43 մլրդ դոլարի վնասով: Ցանկում տեղ են գտել նաև կտրուկ ցրտահարությունը ԱՄՆ Տեխաս նահանգում և ջրհեղեղը Չինաստանի Հենան նահանգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր