00:00:00

ԱԺ-ում ՔՊ պատգամավորներին ֆուրշետի են կանչել, հետո ռեստորան՝ քեֆի

20:11, 27 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր ԱԺ-ում ժամը 4-ին ՔՊ պատգամավորներին ֆուրշետի են կանչել, դրանից հետո գնալու են ռեստորան՝ Նիկոլ Փաշինյանի հետ քեֆի: ՔՊ վարչության անդամներին, պատգամավորներին, կառավարության անդամներին արդեն ասվել է, որ պետք է մեկ մարդու նման ներկա գտնվեն, քանի որ խնջույքին ներկա է լինելու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հավելենք, որ ՀՀ բոլոր գերատեսչություններն էլ այս տարի առանձին-առանձին ամանորյա խնջույքներ են անելու՝ իրենց անմիջական ղեկավարների գլխավորությամբ: Որոշ պետական կառույցներ վերականգնել են նաև ամանորյա ամփոփիչ բանկետները նաև լրագրողների համար: Կարճ ասած, իշխանությունները մինչեւ տարեվերջ քեֆերի մեջ են լինելու. ասես ոչինչ չի եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր