00:00:00

Երևանում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրում, ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի. կան բերման ենթարկվածներ

19:21, 27 դեկտեմբեր 2021 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  դեկտեմբերի 25-ին վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում վիճաբանություն  է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ  ստացված տեղեկությունները հավաստի են: Կարճ ժամանակ անց խուլիգանություն կատարելու կասկածանքով նշված հասցեից ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ, 23-ամյա Վլադ Ա.-ին, 26-ամյա Վահագն Ա.-ին, 28-ամյա Դավիթ Ա.-ին, 54-ամյա Մհեր Ա.-ին, 21-ամյա Արտյոմ Ա.-ին և Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրապ Մ.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը նշված ռեստորանային համալիրում ծննդյան արարողության մասնակիցները տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք  դրսևորելով, խախտել են հասարակական կարգը, կոպիտ կերպով խախտելով ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը,   վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ: Վիճաբանության մասնակիցներից Դավիթ Ա.-ն էլ իր ձեռքում եղած դանակով հնչեցրել է սպառնալիքներ:  Ոստիկանություն տեղափոխված բոլոր անձինք բաց են թողնվել, իսկ  ռետսորանային համալիրի տնօրեն  Ա. Ա.-ից կատարվածի մասին հաղորդում է ընդունվել:  Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել  է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր