00:00:00

Երեք օրում բացահայտվել է 124 հանցագործություն. Կողոպուտ, կաշառակերություն, անառակաբարո գործողություններ

18:53, 27 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 39, մարմնական վնասվածք պատճառելու` 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 9, յուրացնելու կամ վատնելու՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու և ապօրինի ծառահատման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթի կեղծիքի, պետական սահմանն ապօրինի հատելու, գույքն անզգուշությամբ վնասելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթի կեղծիքի, անառակաբարո գործողությունների, մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելու, դատական ակտը դիտավորությամբ չկատարելու և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի առգրավման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 1 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր