00:00:00

«Հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր». ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի նախկին նախագահի մահվան առթիվ

18:40, 27 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին՝ երկրի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան առնչությամբ: Նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Նա իր երկրին անմնացորդ նվիրված ակնառու քաղաքական գործիչ էր, ազատության և արդարության գաղափարների պաշտպան։ Կարոլոս Պապուլիասը Հայաստանի և հայ ժողովրդի անկեղծ բարեկամն էր և շոշափելի ներդրում ունեցավ հազարամյակների պատմամշակութային առնչությունների և ընդհանուր հոգևոր արժեքների վրա հիմնված հայ և հույն ժողովուրդների միջև միջպետական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր