00:00:00

Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են փոխանցել ԼՂ Մարտակերտի շրջանի երեխաներին. ՌԴ ՊՆ

23:07, 25 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախատոնական միջոցառումների շրջանակում բարերարների հետ հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկում: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են հանձնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դպրոցի ավելի քան 800 երեխայի: Տոնական օրերին ռուս խաղաղապահներն ու բարերարները մոտ 70 հումանիտար ակցիա կիրականացնեն և մոտ 8000 նվեր կհանձնեն Լեռնային Ղարաբաղի՝ կողմերի սահմանզատման գծի մոտակայքում գտնվող հեռավոր շրջանների երեխաներին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր