00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են Հայաստանում անօրինական գտնվող 8 օտարերկրացու

01:55, 25 դեկտեմբեր 2021 Իրավական

 Անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 24-ին իրականացրել են հերթական ստուգայցը։ Նրանք այցելել են Էրեբունի վարչական շրջանի հյուրանոցային համալիրներ և հայտնաբերել առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա 8 քաղաքացու: «Ոստիկանության ծառայողները նրանց ներկայացրին անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ: Նմանօրինակ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր