00:00:00

Ալիևը ծննդյան օրը սպառնացել է Հայաստանին ու նշել, թե իրենց ոչ ոք չի կարող կանգնեցնել

22:46, 24 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կկանխի երկրի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները։ Ալիևը ծննդյան օրը պատերազմից հետո օկուպացված Հադրութում է նշել, ու որոշել կրկին խոսել Հայաստանի մասին։ «Այսօր հայկական բանակ գոյություն չունի։ Եթե Հայաստանը կրկին փորձի մեզ համար վտանգի աղբյուր լինել, նրանց վերջը կլինի այնպես, ինչպես ղարաբաղյան երկրորդ պատերազմում»,- ասել Է Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ երբեք չի վտանգել սեփական ժողովրդին ու պետությունը։ Եթե սպառնալիք զգա, ապա քայլեր կձեռնարկի դրանք կանխելու համար: «Եթե մենք տեսնենք այդ վտանգը, նույնիսկ երկրի սահմաններից դուրս, ապա մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Քանի անգամ են փորձել մեզ կանգնեցնել, քանի անգամ են ճնշում գործադրել, մեզ սպառնացել են այդ 44 օրը։ Բայց ոչ ոք չէր կարող կանգնեցնել մեզ», - ասել է Ալիևը։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր