00:00:00

Շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար. Արմեն Սարգսյանը՝ զոհված զինծառայողների ծնողներին

21:15, 24 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված թիվ N հրաձգային վաշտի զինծառայողների ծնողների խմբին: Զինվորների ծնողները նախագահ Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող խնդիրները: Մանրամասներ պատմելով իրենց որդիների ծառայության մասին՝ նրանք ցավով են նշել, որ հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար զոհված իրենց զավակների սխրանքը մինչ օրս ըստ արժանվույն գնահատված չէ: Նախագահ Սարգսյանը լսել է նրանց մտահոգություններն ու հուզող հարցերը: Առաջարկվել է փաստեր և մանրամասն տեղեկատվություն ներկայացնել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ բարձրացրած խնդիրների լուծմանը հնարավորինս աջակցելու համար: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել զինվորների ծնողներին և տոկունություն մաղթել. «Խորապես կիսում եմ ձեր վիշտը և շնորհակալ եմ՝ հայրենիքի համար հերոս որդիներ մեծացնելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր