00:00:00

Զախարովան Հայաստանին ու Ադրբեջանին համբերություն է մաղթել

20:19, 24 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենաբարդ, ձգձգվող և արյունալի հակամրտություններից մեկն է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղություն և համբերություն է մաղթել հակամարտության կարգավորման գործընթացում։ «Ուզում եմ Հայաստանին և Ադրբեջանին համբերություն մաղթել, ինչպես նաև բոլոր մասնագետներին, որոնք աշխատում են և վերահսկում իրավիճակը, այդ թվում նաև ռուսական կողմը»,-նշել է Մարիա Զախարովան։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կստացվի, եթե կողմերը գործադրեն առավելագույն ջանքերը։ Նա նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները վերջին մեկ տարվա ընթացքում հիմնականում իրականացվել են և որ Երևանն ու Բաքուն հավատարիմ են մնում այդ դրույթների պահպանմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր