00:00:00

«Մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ». Արմեն Աշոտյան

19:24, 24 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2021 թվականն ամենաամոթալի տարին էր մեզ համար՝ կրտած ցլի տարի, նվազագույն ինքնիշխանության և առավելագույն անբարոյականության տարի, երբ իր ժողովրդին պարտություն բերած, իր ժողովրդին դավաճանած ղեկավարը վերարտադրվեց: 2021-ին մենք ընտրեցինք Հուդային և այս խարանը պետք է մաքրենք մեր ճակատից: Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել արտաքին քաղաքականության մեջ, այսքան խղճուկ՝ տարածաշրջանում և երբեք չի եղել աշխարհի հզորների սեղաններին պորտապար պարող դերակատար: Այսօր մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է թեթևաբարո մի կնոջ, ով տալիս է բոլորին ինչ ուզում են և չի ստանում ոչինչ: Մենք այնպիսի ժողովուրդ ենք դարձել, որ չկարողացավ պատժել իր զավակներին սպանած դավաճանին, չկարողացավ հետ բերել գերիներին, չկարողացավ հողին հանձնել իր բոլոր հերոսներին: Սա մի տարի էր, որտեղ մեր ամենախոշոր դիվանագիտական ձեռքբերումը 106 ոչխարի հետբերումն էր: Պետք է խոսել և խոսել փաստերով: Տարին ամփոփում ենք ՝ ունենալով քաղաքական բանտարկյալներ: 2022-ը կարող է լինել տարի, երբ այս ազատ անկումը, որի մեջ հայտնվել ենք՝ դադարի: Պատասխանատվությունը քաղաքական, մտավորական վերնախավինն է՝ մոբիլիզացնել մարդկանց, ոգևորել ու բացել նրանց աչքերը: Մեր ազգի երակները ներարկվող այս կեղծ լավատեսությունը մի ճոխություն է, որ թույլ տալ մեզ չենք կարող: 2022-ը կարող է լինել լավ տարի, եթե չմոռանանք մեր ցավերը և այդ ցավերը վերածենք գործողությունների»:
Video Player

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր