00:00:00

Ադրբեջանից վերադարձած գերիներին օդանավակայանից տարել են ԱԱԾ, 8 ժամ հարցաքննել․ Ի՞նչ են ասել նրանք հետո

18:39, 24 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ինձ զարմացնում է նաև այն տղաների լռությունը, ովքեր վերադարձել են ադրբեջանական գերությունից։ Այս մասին այսօր հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։
«Այդ տղաներից մի քանիսը զանգահարել են ինձ ու ասել, որ իրենց ցուցմունքները փոխված են։ Իրենք ասում են, որ ինքնաթիռից իջնելուց հետո իրենց տարել են ԱԱԾ, 8 ժամ հարցաքննել։ Նրանք ասացին՝ միգուցե ինչ-որ բան են ստորագրել, բայց երբ փաստաբաններից մեկը հրապարակեց ցուցմունքները, այդ տղաների մեծ մասը զանագահարեցին ինձ ասացին․․․ Ես հարցրեցի՝ բա ձեր ստորագրությունները։ Նրանք ասացին, որ միգուցե ստորագրել են, բայց այնքան են ուզել արագ գնալ տուն, որ անգամ միգուցե չեն էլ հասկացել»։
«Ես ակնկալում էի, որ գոնե դրանից հետո նրանց հարազատները, կամ իրենք կհավաքվեն հայտարարություն կանեն, բայց լուռ են։ Եթե մարդը, որի ցուցմունքը կեղծել են, որը դրա պատճառով պետք է դասալքության ու պետական դավաճանության համար քրեական պատասխանատվության ենթարկվի, լռում է, իր հարազատը լռում է․․․ Նրանց մեղսակցվում է պետական դավաճանության, դասալքության, զենքը հանձնելու ու ձեռքերը բարձրացնելով Ալիևի ենիչերներին հանձնվելու հոդված, բայց նրանք լռում են։ Այս դեպքում մենք ի՞նչ ենք ուզում հասարակության մյուս հատվածից»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր