00:00:00

Այսօր պարզվեց, որ իշխող ուժը գործել է «Լուսավոր Հայաստանի» գարշելի աջակցությամբ. Հետքայլ չի լինելու. Վահե Դոխոյան

17:35, 24 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավագանու նիստ չանցկացնելու վերաբերյալ դատարանի որոշմանը. «Այսօր պարզվեց, որ իշխող ուժը Լուսավոր Հայաստանի գարշելի աջակցությամբ վարչական դատարանից ստացել է հայցի ապահովման միջոցի վերաբերյալ որոշում, որի համաձայն ավագանու նիստը այսօր չի կարող կայանալ: Դատարանի ապօրինությունների մասին ավելի ուշ կխոսեմ: Փաստում ենք, որ իշխող ուժը Լուսավոր կոչվող ապաքաղաքական խմբակի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն: Թույլ չենք տալու: Մեր համար կա մեկ բացարձակ արժեք` դա վանաձորցին է, վանաձորցու կամքն է, որը դառնալու է իրականություն անկախ տեղի ունեցող ամենաթողության և հակաժողովրդավարական գործընթացներից»: Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր համայնքի ղեկավար, սակայն այն չկայացավ: Համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ընթերցեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, որը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառել, որով արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով: Բացի այդ, պարզվեց, որ ավագանու 33 անդամից նիստին ներկայացել էր 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն իրավազոր չէ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր