00:00:00

Հայաստանում ապրելն ավելի ապահով է, քան զարգացած երկրներում. Զարեհ Սինանյան

03:08, 24 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանում ապրելն ավելի ապահով է, քան զարգացած երկրներում: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա նաեւ խոստովանել է, որ պատերազմի ուրվականը խաթարել է անվտանգության զգացումը։ «Հանգիստ եմ երեխաներիս համար, երբ գնում են դպրոց կամ այլ տեղ»,- նշեց Սինանյանը։ Ինչ վերաբերում է այլ հարցերով լիազոր անձանց, նրանք, ըստ Սինանյանի, դեռ չկան, սակայն կան թեկնածուներ։ «Մենք չունենք դեռ նշանակված հանձնակատարներ, ունենք թեկնածուներ: Այս պահին պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրականորեն ինչպես բաժանենք երկրները կամ տարածքները, որպեսզի մեր նպատակին հասնենք»,-ասաց Սինանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր