00:00:00

Դատախազը չի հաստատել Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործը հետ ուղարկել՝ նոր քննության

19:25, 23 դեկտեմբեր 2021 Իրավական

Դատախազը չի հաստատել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունից ասացին, որ հսկող դատախազի կողմից գրավոր ցուցումներով գործը հետ է ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ քննություն կատարելու համար։ Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատարանը բավարարել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր