Փարաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է:

«Ապրելու երկիր» կուսակցության համակիրներն այս փակել են դեպի օդանավակայան տանող, ինչպես նաև հարակից ճանապարհները և պահանջում են բացել համայնքապետարանի մուտքը: Ոստիկաններն էլ հայտարարում են, որ  ճանապարհ փակելն անօրինական է և բռնի ուժով փորձում են բացել ճանապարհը:

Ոստիկանների ու «Ապրելու երկիր» կուսակցության կողմնակիցների միջև քաշքշուք սկսվեց, ոստիկանները, բիրտ ուժ գործադրելով, բերման են ենթարկում քաղաքացիներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարաքարում ոստիկանները փակել են համայնքապետարանի մուտքը և թույլ չեն տվել«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի ընտրված թեկնածուին երդվել: