00:00:00

Ընկերության փողերը ծախսել էր ու ավազակային հարձակում ձևացրել. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

01:36, 23 դեկտեմբեր 2021 Իրավական

Դեկտեմբերի 22-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնել էր, որ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին առանց համարանիշերի «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի վարորդը կանգնեցրել է իր «Ֆորդ» ավտոմեքենան, դանակով խփել ոտքին և հափշտակել 2 750 000 դրամ: Ահազանգը տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ «Ֆորդի» 31-ամյա վարորդը սեպտեմբերից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի մեծածախ առևտրի կետից ապրանքի դիմաց մաս-մաս վերցրել էր մոտ 1 900 000 դրամ, որը պետք է փոխանցեր ընկերության տնօրենին, սակայն ծախսել էր անձնական կարիքների համար։ Դեկտեմբերի 21-ին հերթական խմբաքանակ ապրանքի դիմաց 850.000 դրամ վերցնելուց հետո հասկանալով, որ չի կարող տնօրենին վճարել 2 750 000 դրամը, որոշել էր ավազակային հարձակում ձևացնել։ Իր վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայում պահվող խոհանոցային դանակով վնասել էր ձեռքի ափն ու ազդրը և պատռել տաբատի գրպանները: Տղամարդը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել փողն ու խոհանոցային դանակը: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր