00:00:00

Դատախազությունն ուսումնասիրում է Մարությանի հայտարարությունները

18:26, 22 դեկտեմբեր 2021 Իրավական

ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունները։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին  գլխավոր դատախազությունից։ Այլ մանրամասներ կառույցից չասացին։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը, ելույթով հանդես եկավ քաղաքապետը։ Նա սկանդալային մի քանի հայտարարություն արեց։ «Աշխատանքի ընթացքում տարբեր զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, ովքեր ասում էին, որ քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը «վատ» քոմենթ է գրել, կամ լայք է դրել «վատ» ստատուսի տակ, պետք է աշխատանքից հեռացնել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել։ Դրան ի պատասխան ասել եմ, որ հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդեն, աշխատանքից չհեռացնենք»։ Միաժամանակ Մարությանն ասաց․ «Հետո սկսեցին տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել և իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի «բուդկեն» էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք»։ Հավելենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդումներ է պատրաստում Հայկ Մարությանի հետևյալ հայտարարությունների մասով. 1.Երևանի քաղաքապետին՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար՝ քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատման պահանջներով զանգերի մասով: 2.Երևանի քաղաքապետին՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինի շինությունները օրինականացնելու հորդորով զանգերի մասով: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր