00:00:00

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ դատախազի որոշումը

22:18, 21 դեկտեմբեր 2021 Իրավական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է, թե ինչ պատճառաբանությամբ է մերժվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանի միջնորդությունը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ Նա նշել է, որ փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը դատախազը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը: Վերաքննիչ դատարանը կայացրել է Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում, այդ որոշման եզրափակիչ մասը հրապարակվել է, որի հիման վրա անձը կալանավորվել է: «Կարծում եմ՝ հիմա որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ եթե դատարանը կալանքի հիմքերն առկա չհամարեր, չէր կարող նման որոշում կայացնել: Հակառակ դեպքում, հիմքերի բացակայության հիմնավորմամբ ուղղակի կմերժեր դատախազության միջնորդությունը: Եվ դատախազը պաշտպանի երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժել է հենց այն պատճառաբանությամբ, որ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման կայացումից հետո չեն փոխվել այնպիսի իրողություններ ու հանգամանքներ, որոնք նվազեցնում, կամ չեզոքացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց Աբրահամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր