00:00:00

Աղվան Հովսեփյանին թալանել է համագյուղացին․ նա ձերբակալվել է․ մանրամասներ

00:56, 21 դեկտեմբեր 2021 Իրավական

Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի` Բյուրականի առանձնատանը կատարված գողությունը բացահայտվել է։ Irakanum.am-ին ՀՀ Ոստիկանությունից հայտնեցին, որ  դեկտեմբերի 18-ին ժ.10.00-ին ոստիկանութուն հաղորդում է ստացվել, որ գողության նպատակով մուտք են գործել Բյուրական գյուղի առանձնատներից մեկը: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 17-ի ժ.19.00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժ.10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկը և գողացել են ոգելից խմիչքներ և հուշանվերներ: Օպերատիվ տվյալներն իրացնելիս գողություն կատարելու համար դեկտեմբերի 18-ին ժ.14.30-ին բերման են ենթարկել Բյուրական գյուղի մի բնակիչ, ով նախաքննական մարմնում տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը, միևնույն ժամանակ իր տնից ներկայացրել է գողացված ոգելից խմիչքները և հուշանվերները: Վերջինս ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր