00:00:00

Հայաստան վերադարձած տասը գերիները հարցաքննվել են․ քննչական գործողությունները շարունակվում են․ ՔԿ խոսնակ

17:13, 20 դեկտեմբեր 2021 Իրավական

Դեկտեմբերի 19-ին Հայաստան վերադարձած տասը գերիները հարցաքննվել են։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ «Բոլոր տասը գերիներն  էլ հարցաքննվել են, հիմա  քննչական- դատավարական գործողություններ են, որոնք շարունակվում են։ Վարույթն իրականացնող մարմինը պաշտոնապես հրապարակում կանի, երբ որ դա ավարտվի»,- ասաց Վարդան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը վերադարձած տասը գերիներից որեւէ մեկին ձերբակալելու որոշում չկա։ Նշենք, որ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովի փոխանցմամբ, Հայաստան վերադարձած տասը քաղաքացիները  գերի էին ընկել նոյեմբերի 16-ի մարտերի  ժամանակ: Նշվում է նաև, որ սա կատարվել է Եվրամիության միջնորդությամբ` դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման,  ինչպես նաև ՀՀ վարչապետի հետ երկկողմ հանդիպման արդյունքում։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակը ավելի ուշ հրապարակել էր հայրենիք վերադարձածների տվյալները: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նույն մարտերի ժամանակ գերեվարված և Հայաստան վերադարձած գերիներից չորսը կալանավորված են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր