00:00:00

Վանաձորի ավագանու անդամները հրավիրվել են ոստիկանության բաժին

21:12, 16 դեկտեմբեր 2021 Իրավական

Վանաձորի ավագանու անդամներ Գոռ Բադյանն ու Արթուր Օհանյանն այսօր հրավիրվել են Վանաձորի ոստիկանության բաժին։ 24News-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ավագանու անդամները պրոֆիլակտիկ նպատակով են հրավիրվել։  «Մի քանի րոպեից դուրս են եկել բաժնից»,- հավելեց Գաբրիելյանը։ Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր