00:00:00

Սեյրան Օհանյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն

17:59, 15 դեկտեմբեր 2021 Իրավական

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հրավիրվել են գլխավոր դատախազություն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ վերջիներս գլխավոր դատախազություն են հրավիրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում: «Սեյրան Օհանյանն ու Ռուզաննա Խաչատրյանը գլխավոր դատախազություն են ներկայացել՝ թղթերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու նպատակով»,- նշեց Աբրահամյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր