00:00:00

Արտակարգ դեպք՝ Երևանում. թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսում հրդեհ է բռնկվել

04:59, 15 դեկտեմբեր 2021 Իրավական

Դեկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու դիմաց, ավտոբուս է այրվում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, տեղում օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Գուրգեն Դանիելյանն ու Էդիկ Սասունցը սահմանազատել են տարածքը և իրենց ավտոմեքենաների մեջ եղած կրակմարիչներով պայքարել են կրակի տարածման դեմ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր