00:00:00

ՄԱՊ-ի Ալիկի որդին կասկածվում է քաղաքացուն ազատությունից զրկելու, ծեծելու մեջ

21:26, 14 դեկտեմբեր 2021 Իրավական

Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:35-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Սամվել Ծ-ն է, ով մարմնական վնասվածքները ստացել է Կիևյան փողոցի 5 հասցեում: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Մակար Պ-ն և 46-ամյա Լևոն Խ-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մակար Պ-ին և Լևոն Խ-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մակար Պ-ն հայտնի գործարար, «Մապի Ալիկ» մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր