00:00:00

Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում ներկայացրել է Դավիթ Խաժակյանը․ բացառիկ մանրամասներ

18:24, 14 դեկտեմբեր 2021 Իրավական

Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց։ Նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր վիրավորանքի համար։ Այս մասին գրել է Նարեկ Սամսոնյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Սամսոնյանի դեմ դատախազություն դիմում է ներկայացրել ԼՀԿ անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, հայտնելով, որ դիմում ներկայացրել է դատախազություն, որից հետո այն ուղարկվել է ոստիկանություն։ «Շուրջ մի քանի շաբաթ առաջ հայհոյանք է հնչեցրել ֆեյսբուքում՝ հրապարակային կերպով, ծանր բնույթի։ Փորձել ենք գտնել ընդհանուր եզրեր, որպեսզի ինքը հրապարակային կերպով զղջա իր հրապարակային վիրավորանքի համար, ինչը տեղի չի ունեցել և ես հաղորդում եմ ներկայացրել, որպես ծանր վիրավորանք կրած անձ։ Այս ամենից հետո, երբ որ հարուցվել է քրեական գործը և Նարեկ Սամսոնյանը դրա մասին տեղեկացվել է, նա ավելի ծանր բնույթի հայհոյաքներ է հասցրել իր ֆեյսբուքյան պատին և դրանով իսկ  ավելի ծանրացրել իր վիճակը, որովհետեւ այդ հրապարակային վիրավորանքը դարձել է բազմակի տրված և հոդվածը ծանրացել է, որի արդյունքում ես ենթադրում եմ, որ իրեն բերման են ենթարկել»,- պատմեց Դավիթ Խաժակյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«1) Ինչ-որ մեկը Սամսոնյանի դեմ հաղորդում է տալիս հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով։
2) Քննիչը երեկ զանգում է և ժամ է պայմանավորվում, որ Սամսոնյանը ներկայանա հարցաքննության։
3) Զանգից հետո Սամսոնյանն այդ մասին հրապարակավ հայտնում է ֆեյսբուքյան էջում (հետևաբար խուսափելու հավանականությունը 0-ական է)։
4) Այսօր ժամը 11:25-ի սահմաններում Սամսոնյանը տնից դուրս է գալիս, որ ուղևորվի քննչական։
5) Սամսոնյանին խայտառակ ու ցուցադրական ձևով, մի քանի տասնյակ ոստիկանով բռնում են՝ իբր քննիչին ներկայացնելու համար։ Այն քննիչին, որի մոտ նա հենց այդ պահին ուղևորվում էր։
Սա է ողջ պատմությունը։ Դեռ ոստիկանությունում ենք։ Խուզարկություն են անում (անհասկանալի է՝ ինչ են փնտրում), որ հանձնեն քննիչին»։
Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր