00:00:00

Նիկոլ Փաշինյանի հասցեին արված գրառման համար քրեական գործ է հարուցվել․ Օգտատերը հիշեցնում է Ռուստամյանի բացատրությունը

15:44, 14 դեկտեմբեր 2021 Իրավական

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Բաղդասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանի հասցեին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում անելու համար։ Օգտատերը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր լրատվամիջոցներից մեկի հրապարակումն այն մասին, որ իշխանությունը 7 միլիոն դոլարով գաղտնալսման սարք է գնել և կից արել գրառում, որի պատճառով էլ Արարատի մարզային քննչական վարչության  Մասիսի բաժնում 137-րդ հոդվածի առաջին և երկրորդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Բաղդասարյանը։ Նրան արդեն իսկ հրավիրել են հարցաքննության։ Բաղդասարյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և քննիչին նույնպես հայտնել է, որ գրառման մեջ որեւէ վիրավորական խոսք չկա։ Խոսքը՝ «Օրն առանց քֆուր չեմ կարողանում սկսել, էդ, 7 միլիոնը ուղղեիր սպառազինությանը այ չաթլախ․․» գրառման մասին է։ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քննչական բաժնում ևս նշել է, որ հիշյալ բառը, որից ենթադրաբար վիրավորվել է Նիկոլ Փաշինյանը ժամանակին հնչել է խորհրդարանի ամբիոնից և տրվել է բառի բացատրությունը։ Հիշեցնենք, որ նման կերպ արտահայտվել էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը՝ Հրայր Թովմասյանի հասցեին, ապա նշել, որ ըստ բացատրական բառարանի այն նշանակում է «ճաք տված»։ Ի դեպ Հայկ Բաղդասարյանը միջնորդել է, որպեսզի առերեսվի Նիկոլ Փաշինյանի հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր