00:00:00

Պատահար Արցախի Քռասնի համայնքի վարչական տարածքում. «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենա է այրվել

00:21, 13 դեկտեմբեր 2021 Իրավական

Դեկտեմբերի 11-ին ժամը 13։05-ին, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին, Քռասնի համայնքի վարչական տարածքում, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս` դաշտային հատվածում մեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից: Հրդեհը մեկուսացնելու և օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես կանչի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ճանապարհային ոդտիկանության ծառայողները, Ստեփանակերտի «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները։ Այրվել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի 37-ամյա բնակչին պատկանող «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան։ Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր