00:00:00

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Ճամբարակի հրշեջ-փրկարարները

22:26, 12 դեկտեմբեր 2021 Իրավական

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 19:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքից դեպի Գոշավանք տանող ճանապարհահատվածի՝ Ներքին Ճամբարակի հատվածում, բախվել են УАЗ և ՎԱԶ-21014 մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը կողաշրջվել է:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:  Հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 3 հոգու, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:   Օպերատիվ են գործել Ճամբարակի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր