00:00:00

Ոստիկանության ծառայողը սենյակում ինքնասպան է եղել

20:17, 12 դեկտեմբեր 2021 Իրավական

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր  վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, ոստիկաններ, քննիչներ: Իրավապահները նշված սենյակում հայտնաբերել են  40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, դեպքի  վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր