00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 72 հանցագործություն. որից 3-ը՝ նախկինում կատարված

03:16, 11 դեկտեմբեր 2021 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, հարկերից խուսափելու ու խուլիգանության՝ 2-ական, զենք-զինամթերքի առգրավման, ընտրական իրավունքի խախտման, տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցը վարելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սպանության սպառնալիքի, ծեծի և պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր