00:00:00

Բացահայտվել են հափշտակության դեպքեր. գործը դատարանում է

15:30, 10 դեկտեմբեր 2021 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են հափշտակության մի շարք դեպքեր: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, նախնական համաձայնության գալով 15-ամյա համաքաղաքացու հետ, 2021թ. հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, բացել են Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկի բակում կայանված «Վազ 210740» մակնիշի ավտոմեքենայի՝ չկողպված դուռը, առանց հափշտակելու նպատակի այն տեղափոխել մեկ այլ տարածք, թողել այնտեղ և հեռացել: Այդ ընթացքում 18-ամյա երիտասարդը օգտվելով նույն հասցեում կայանված մեկ այլ ավտոմեքենայի դռները ևս կողպված չլինելու հանգամանքից, մուտք է գործել ավտոմեքենայի սրահ և այնտեղից կատարել հափշտակություն: Այնուհետև, 2021թ. հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը, 18-ամյա երիտասարդը 15-ամյա համաքաղաքացու օժանդակությամբ,  ապօրինի մուտք են գործել Սևքար համայնքի սկզբնամասում կայանված ավտոմեքենայի սրահ, որտեղից 18-ամյա երիտասարդը կատարել է զգալի չափերի հափշտակություն: Բացի այդ, 18-ամյա երիտասարդը չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, իրեն պատկանող «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել Թուխիկյան փողոցում գտնվող առանձնատուն և այնտեղից գողացել 1.500.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «Դոբեռման» ցեղատեսակի շան՝ 10 հատ ձագեր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 243.1-րդ հոդվածի 1.1 մասով, իսկ 15-ամյա համաքաղաքացուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր