00:00:00

Գերությունից վերադարձած զինծառայողներին սպառնում է 4-ից մինչև 10-ը տարի ազատազրկում

03:56, 10 դեկտեմբեր 2021 Իրավական

Հայաստանի քննչական կոմիտեից հաստատել են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանից վերջերս վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Քննչական կոմկտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը հայտնել է, որ վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Իշխանությունների համար գերիներն այլևս «չկան»։ Ամեն դեպքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ վստահությունն ուներ։ Բայց ամիսներ առաջ իրավիճակը բոլորովին այլ էր։ Գերիները ոչ միայն հերոսներ էին, այլև Նիկոլ Փաշինյանի եղբայրները։ Օրինակ հունիսի 12-ին, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մեր 15 եղբայրները վերադառնում են»։ Փաշինյանը մեկ առ մեկ հրապարակել էր նաև իր «եղբայրների» անունները։ Ի՞նչ փոխվեց այս ամիսների ընթացքում։ Ինչու՞ հանկարծ թշնամու բանտում գտնված հայ զինծառայողները դարձան հանցագործ։ Հունիսին իհարկե նախընտրական շրջան էր։ Գործող իշխանությանն անհրաժեշտ էր ամեն գնով վերարտադրվել, ստանալ «պողպատյա» մանդատ։ Այդ ժամանակ էր, որ Փաշինյանի վստահեցմամբ գերիները պետք է ներեին իրենց, մի երկու ամիս էլ Ադրբեջանի բանտերում ավել մնալու համար, քանզի ըստ նրա «այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար»։ Ինչու՞ է իշխանությունը դատում սեփական զինվորին։ Զինվորը սահմանին հրաման կատարող է։ Կրակելու, կամ չկրակելու հրաման իրականացնող։ Ստվերում են մնում «խոշոր» աստղեր կրողները։ Ինչպես միշտ։ Այս անգամ սակայն, հայրենի իշխանությունը սեփական զինվորին այլընտրանք չի թողել։ Ադրբեջանական բանտից՝ հայկական գաղութ։ Գերությունից վերադարձած զինծառայողներին համաձայն առաջադրված մեղադրանքի սպառնում է ազատազրկում չորսից մինչև տասը տարի ժամկետով։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր