00:00:00

Ռումբի ահազանգ՝ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու պարեկներ. Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են ահազանգողին. shamshyan.com

17:32, 09 դեկտեմբեր 2021 Իրավական

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ 35 փողոցի 127/3 շենքի հանրակացարանի 6,7 և 8-րդ հարկերում ռումբ  է տեղադրված: Այս պահին հրշեջներն ու պարեկները շենքից բնակիչներին տարհանել են և կատարվում են որոնողական աշխատանքներ:  Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգող   քաղաքացուն, ով տեղափոխվել  է ոստիկանության Էրեբունու բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր