00:00:00

Սպանության փորձ բենզալցակայանի դիմաց. Ահազանգել է վիրավորի մայրը. Կասկածյալը ձերբակալվել է

12:37, 09 դեկտեմբեր 2021 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՔԿ-ից հայտնում են, որ հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:10-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգել է  քաղաքացին և տեղեկացրել, որ որդուն դանակահարել են: Նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված մեկ այլ ահազանգի համաձայն՝ շտապօգնության  խումբը  Երևանի Ա. Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանից, կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխել նույն բնակարանի բնակչին: ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը՝ ժամը 20:55-ի սահմաններում, Վաղարշյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց Երևանի 36-ամյա բնակչի  հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Ըստ նախնական տվյալների՝ վերջինս իր մոտ գտնվող սուր  կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,  որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: 36-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր