00:00:00

Կալանավորի համար բերված հանձնուքում 30 հատ բջջային հեռախոս են գտել

22:38, 03 դեկտեմբեր 2021 Իրավական

Քրեակատարողական հիմնարկների ծառայողներն իրենց զգոնության և աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու շնորհիվ հերթական անգամ կանխել են մեծ քանակությամբ արգելված իրերի փոխանցման փորձը։ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 03-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ում ծառայողները կալանավորված անձի համար որպես հանձնուք բերված սառնարանի զննությամբ հայտնաբերել են 3 տասնյակ բջջային հեռախոս, 2 Wi-Fi սարք և 2 բաժանորդային քարտ։ Արգելված իրերը թաքցված են եղել սառնարանի ձախ կողային մասում։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր