00:00:00

Չավուշօղլուն խոսել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասին

23:21, 02 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի շրջանակում իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Չավուշօղլուն նշել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն արդյունավետ և խաղաղ ճանապարհով։ «Այսօր մենք խոսում ենք Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու «հնարավորությունների պատուհանի» մասին։ Մինսկի խմբի համանախագահները՝ այս խմբի մշտական անդամների հետ, կարող են միասին աշխատել՝ նպաստելու խաղաղության հաստատմանը»,- ասել է Չավուշօղլուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր