00:00:00

Երեւանում 30-ամյա երիտասարդն անցել է ճաղավանդակի վրայով եւ մտել Իտալիայի դեսպանատան տարածք

22:59, 02 դեկտեմբեր 2021 Իրավական

Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, երիտասարդ տղան, բարձրանալով Երևանում գործող Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրա, մտել է դեսպանատան տարածք։ Նրան տեղում բռնել են դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրանական բաժին։ Դեսպանատուն ներխուժած քաղաքացին Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Գ-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր