00:00:00

Ադրբեջանցի սպան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվածների հուղարկավորության ժամանակ ծեծի է ենթարկել լրագրողներին

15:08, 02 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության աշխատակից, մայոր Ռովշան Ջահանգիրովը հարձակվել է Baku.TV հեռուստաալիքի աշխատակից Թուրալ Մուսեիբովի վրա։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված պետական ​​սահմանային ծառայության սպաների հրաժեշտի արարողության ժամանակ։ Baku.TV-ի թղթակիցը փորձել է մոտենալ պետական ​​սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիեւին եւ մեկնաբանություն ստանալ ողբերգության վերաբերյալ։ Սակայն մայոր Ռովշան Ջահանգիրովը սկսել է հրել թղթակցին, իսկ օպերատորին բռունցքով հարվածել է։ Ռովշան Ջահանգիրովը երգչուհի Էլնարա Խալիլովայի ամուսինն է։ Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 14 զինծառայող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր