00:00:00

Լեհաստանում կորոնավիրուսի դեմ կպատվաստեն 5-11 տարեկան երեխաներին

00:21, 02 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Լեհաստանում դեկտեմբերի 13-ից սկսվելու է 5-11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է առողջապահության փոխնախարար Վալդեմար Կրասկան: Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը նոյեմբերի վերջին խորհուրդ էր տվել ամերիկյան Pfizer պատվաստանյութի կիրառումն ընդլայնել և կիրառել այն նաև 5-11 տարեկանների համար: Մինչ այդ, տվյալ պատվաստանյութով թույլատրվում էր պատվաստել 12 և բարձր տարիք ունեցող անձանց: Լեհաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերի 27-ին և իրականացվում է կամավորության սկզբունքով: 38 մլն բնակչություն ունեցող երկրում լիարժեք պատվաստված է 24.3 մլն մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր