00:00:00

Գերմանիան հայտնել է փետրվարի կեսերից գրանցված կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշի մասին

23:14, 01 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Գերմանիան հայտնել է փետրվարի կեսերից կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշի մասին: Չորեքշաբթի Ռոբերտ Կոխի ինստիտուտը հայտնել է 67.186 նոր դեպքերի մասին, ինչը 302-ով ավելի է մեկ շաբաթ առաջ գրանցված ցուցանիշից, եւ 446 մահվան դեպքի` ամենաբարձր օրական ցուցանիշը փետրվարի 18-ից ի վեր, մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 101.790 մարդ: Գերմանիայի դաշնային եւ տարածաշրջանային կառավարությունները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել՝ COVID-19-ի չորրորդ ալիքին հակազդելու համար, այդ թվում՝ ուժեղացնելով պատվաստումների քարոզարշավը եւ սահմանափակելով շփումները, հատկապես` չպատվաստվածների համար: DIVI ինտենսիվ թերապիայի ասոցիացիայի նախագահ Գերնոտ Մարքսը նախազգուշացրել է, որ մինչեւ Սուրբ Ծնունդ երկիրը դեռ կարող է 6000 մարդ ունենալ վերակենդանացման բաժանմունքում` անկախ նրանից, թե ներկայումս ինչ քաղաքականություն է վարվում: «Իրավիճակն իսկապես ավելի է լարվում», - ասել է Մարքսը ZDF հեռուստաընկերությանը` կոչ անելով կառավարությանը դիտարկել ժամանակավոր մեկուսացման հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր