00:00:00

Թուրքիայում հայտնել են առաջիկայում Պուտինի հետ բանակցություններ վարելու Էրդողանի մտադրության մասին

17:30, 01 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է դեկտեմբերի 3-ին հեռախոսային բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վալդիմիր Պուտինի հետ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում: Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործանախարարների գագաթնաժողովը նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին անցկացվում է Ռիգայում: «Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման օգտին: Մենք կապի մեջ ենք գտնվում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Ուրբաթ մեր նախագահը մտադիր է բանակցություններ վարել Պուտինի հետ»,- ասել է Չավուշօղլուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր